Հասանելի դասընթացներ

     Դասընթացի նպատակն է ուսանողների մոտ ձևավորել անհրաժեշտ տեսական և գործնական գիտելիք ռադիոէլեկտրոնային ազդանշանների, դրանց մշակման և պարամետրերի ուսումնասիրության և ըստ նշանակության կիրառման վերաբերյալ, Ինչպես նաև պատրաստել հիմք հատկապես ազդանշանների թվային մշակում դասընթացը առավելագույնս արդյունավետ կազմակերպելու համար:

     Դասընթացի նպատակն է ձևավորել տեսական և գործնական գիտելիք էլեկտրոնային չափիչ սարքաշինության բնագավառում անալոգային և թվային, ինչպես նաև խառը ազդանշանային էլեկտրոնային սարքերի նախագծման, մոդելավորման, մշակման, թեստավորման, ինչպես նաև արտադրական արդի տեխնոլոգիաների վերաբերյալ:

     Դասընթացի նպատակն է ծանոթացնել ժամանակակից կառավարման համակարգերի մեթոդներին, իրականացնել կառավարման համակարգերի մոդելավորում, նախագծում, ինչպես նաև՝ ժամանակակից ծրագրային փաթեթների կիրառմամբ համակարգերի վերլուծություն և սինթեզում, ձևավորել ժամանակակից կառավարման համակարգերի մասնագիտական կարողություններ և փորձարարական հմտություններ։

     Դասընթացի նպատակն է ծանթացնել արտադրական և լաբորատոր ավտոմատացված փորձարարարական չափիչ համակարգերին, ձևավորել տեսական և գործնական հմտություններ նման համակարգերի նախագծման համար:

  Հատկապես դիտարկվում են կիսահաղորդչային տարբեր սարքերի, ինտեգրալ միկրոսխեմաների արտադրական թեստավորմանը:

     Դասընթացի նպատակն է ապահովել տեսական և պրակտիկ գիտելիք էլեկտրոնային սարքաշինության բնագավառում FPGA-ների և միկրոկոնտրոլերների վրա հիմնված ներկառուցված համակարգերի սարքային և ծրագրային ենթահամակարգերի նախագծման, մշակման և ներդրման համար։

     Դասընթացը հնարավորություն կընձեռի ուսանողներին` ծանթանալու չափման միջացների նախագծման հիմնական փուլերին, իրականացնել չափման միջոցների տեխնիկական բնութագրերի գնահատում և հաշվարկ, հուսալիության և աղմկապաշտպանվածությանան հաշվարկ և հետազոտում, ինչպես նաև ժամանակակից ծրագրային փաթեթների կիրառմամբ չափիչ սարքավորումների և համակարգերի վերլուծություն և սինթեզում։

 Հատկապես ուշադրություն է դարձվում էլեկտրոնային չափիչ սարքերի նախագծման ինժեներական կյանքի ցիկլերին, սկսած գաղափարից մինչև սերիական արտադրություն:

 Դասընթացը նպատակ ունի ձևավորել ամփոփ պատկերացում մասնագիտության, դրա հնարավոր կիրառությունների, անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների, մասնագիտական զարգացման պատմության և հեռանկարների մասին:

    Դիտարկվում են այնպիսի բնագավառներ, ինչպիսիք են՝ ավտոմեքենաշինությունը, էլեկտրոնիկան, միկրոէլեկտրոնիկան, կենսաբժշկական սարքաշինությունը, ավիատիեզերական սարքաշիությունը, գիտական սարքաշինությունը, արդյունաբերական IoT-ն, ռադիոտեխնիկական և կապի համակարգերը, ինչպես նաև արտադրությունը: Էլեկտրոնային չափիչ սարքաշինության նախագծերի կյանքի ցիկլերը և համակարգային ճարտարագիտության տարրերը, մասնագիտական գործունեության էթիկական հարցեր և աշխատանքի կազմակերպման գործիքներ և մեթոդներ: 

    Ուսանողները առաջին իսկ կիսամյակում պատկերացում են կազմում կրթական ծրագրի կառուցվածքի, ամեն առարկայի դերի, նշանակության և փոխկապակցվածության մասին:

Դասընթացի նպատակն է ուսանողների մոտ ձևավորել չափումների և  փորձարկումների կազմակերպման, պլանավորման, իրականացման ու արդյունքների մշակման տեսական և գործնական հմտություններ, ծանոթացնել բնագավառում հայտնի հիմնական չափման միջոցներին, դրանց աշխատանքի սկզբունքին, կիրառման առանձնահատկությունուններին, սպասարկման, ստուգաչափման, չափաբերման և չափագիտական ապահովմանը միտված այլ գործառույթներին, որոնք ուսանողը կիրառելու է թե ուսումնառության այլ փուլերում և թե մասնագիտական գործունեության ընթացքում: